Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Նիդերլանդներ-Գերմանիա` 1:2

Նիդերլանդներ-Գերմանիա` 1:2
14.06.2012 | 00:16

Նիդերլանդներ-Գերմանիա խաղի սկզբնամասում գերմանացիները կարողացան սառնարյունորեն դիմակայել հոլանդացիների գրոհներին, խաղը բերել իրենց համար ցանկալի հուն, ապա և անցնել պատեհ առիթների իրականացմանը: Առաջին խաղակեսում իրեն փայլուն դրսևորեց Մարիո Գոմեսը` դառնալով դուբլի հեղինակ, որը, գումարվելվով նախորդ խաղում խփած գոլին, նրան Ալան Ձագոևի հետ դարձրեց ընթացիկ առաջնության ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստ: Երկրորդ խաղակեսում հոլանդացիներին այլևս ոչինչ չէր մնում, քան անհնարինն անելը, իսկ դա նրանք չկարողացան: Ռոբին վան Պերսիի գոլն ընդամենը կրճատեց հաշվի մեջ եղած տարբերությունը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3822

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ