Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Գնացեք տուն, այսօր երկրաշարժ չի լինելու

Գնացեք տուն, այսօր երկրաշարժ չի լինելու
16.06.2012 | 01:15

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Նախարարությունը հորդորում է պահպանել հանգստություն և ուշադրություն չդարձնել տագնապ տարածող լուրերին:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը հավատացնում է, որ աշխարհի լավագույն սեյսմոլոգիական կենտրոններում կատարվում են հետազոտություններ ուժեղ երկրաշարժերի կարճաժամկետ կանխատեսումներ անելու ուղղությամբ, սակայն դեռ երբեք չի հաջողվել ճշգրիտ կանխորոշել որևէ երկրաշարժի վայրը, ժամանակը, ուժգնությունը:

Դիտվել է՝ 1651

Մեկնաբանություններ