Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Հիմնանորոգվում է Հառիճ համայնքի դպրոցը

Հիմնանորոգվում է Հառիճ համայնքի դպրոցը
06.07.2012 | 13:07

Մինչև սեպտեմբեր կավարտվեն Շիրակի մարզի Հառիճ համայնքի դպրոցի հիմնանորոգման աշխատանքները, որոնք սկսվել էին դեռևս 2010 թվականին: Ներկայումս ընթացքի մեջ են տանիքի, հատակի, դուռ-պատուհաների նորերով փոխարինման և ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքները:

Ըստ մարզպետարանի տեղեկատվության, կառույցի շինարարական աշխատանքները ավարտին հասցնելու համար այս տարվա ՀՀ պետբյուջեի միջոցներից հատկացվել էր 18 մլն դրամ: Հիմնանորգումից հետո կրթօջախը կգործի երկու մասնաշենքով:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2395

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ