ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Սարկոզիի որդին` Երևանում

Սարկոզիի որդին` Երևանում
10.07.2012 | 14:35

Երիտասարդներին հուլիսի 14-ին սպասվում է ամառային թեժ երեկո: Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և MODD EVENTS հայ-ֆրանսիական ընկերությունը հուլիսի 14-ին Երևանի սիրահարների այգում կկազմակերպեն DJ Mosey-ի (Պիեռ Սարկոզի) համերգը:


18:30-19:00 | RAFFI The Blues Kid,
19:00-23:00 | DJ MOSEY (PIERRE SARKOZY),
ինչպես նաև` DJ Vakcina, Hayk SOLAR & Arni ROCK, մուտքն ազատ է.
23:30-ի` AfterParty at Kami Club.
Սպասում ենք բոլորիդ:
Այսպիսով` Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և MODD EVENTS հայ-ֆրանսիական ընկերությունը երիտասարդներին կպարգևեն ոչ միայն ակտիվ և ռիթմիկ ժամանց, այլև կնպաստեն միջմշակութային կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:
Տեղեկացնենք, որ Պիեռ Սարկոզին` նույն ինքը DJ Mosey-ը, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի որդին է: Dj Mosey-ը ծնվել է օգոստոսի 24-ին և ընդամենը 27 տարեկան է: Հայտնի ազգանունը քողարկելու համար Պիեռն ընտրում է Mosey կեղծանունը: Այսօր Dj Mosey-ը համաշխարհային բարձրաշխարհիկ երեկույթների հաճախակի և սպասված հյուր է: Պիեռ Սարկոզին արդեն մի քանի տարի է` ներկայանում է House, Electro, French House, Nu Disco, Soul, Hip Hop, RnB ոճերով, նաև երաժշտական պրոդյուսեր է:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2717

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ