ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Օբաման հանդիպել է կինոթատրոնում զոհվածների հարազատների հետ

Օբաման հանդիպել է կինոթատրոնում զոհվածների հարազատների հետ
23.07.2012 | 13:59

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ավրորա քաղաք կինոթատրոնում 24-ամյա Ջեյմս Հոլմսի արձակած կրակոցներից զոհվածների հարազատների հետ հանդիպմանն ասել է, որ ամբողջ երկիրը մտածում է նրանց մասին: Ողբերգությունից տուժածների հետ ԱՄՆ-ի նախագահը հանդիպել է Կոլորադոյի համալսարանի հիվանդանոցում, որտեղ տեղափոխվել է վիրավորների մեծ մասը: Այս օրերին Կոլորադոյում տեղի են ունենում ոճրագործության զոհերի հիշատակը ոգեկոչող արարողություններ: Ավրորայի կինոթատրոն հազարավոր ամերիկացիներ տանում են թարմ ծաղիկներ և մոմեր: Նշենք նաև, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին հաստատել է, որ ԱՄՆ-ն նախագահը, չնայած Կոլորադոյում տեղի ունեցած ողբերգությանը, անհրաժեշտություն չի տեսնում փոփոխություններ մտցնելու երկրում հրազենի վաճառքը կանոնակարգող ազգային օրենսդրության մեջ:

Դիտվել է՝ 1287

Մեկնաբանություններ