Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գորիսում, Օձունում` եգիպտացորենի, իսկ նախալեռնային շրջաններում կարտոֆիլի բերքահավաք է

Գորիսում, Օձունում` եգիպտացորենի, իսկ նախալեռնային շրջաններում կարտոֆիլի բերքահավաք է
20.09.2012 | 03:32

Սեպտեմբերի 18-ի օպերատիվ տվյալներով «Ախուրյան-Արաքս» ոռոգման համակարգը լրացնող Ախուրյանի ջրամբարում (տարողությունը 525 մլն խմ) կուտակված ջուրը, որը հավասարպես բաժանվում է Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև, ներկայումս կազմում է 19,7 մլն խմ: «Սևան-Հրազդան» ոռոգման համակարգի բաժինը հնարավորինս լրացնող Ապարանի ջրամբարում (տարողությունը` 91 մլն խմ) կուտակված ոռոգման ջրի քանակը գերազանցում է 10,4 մլն խմ-ն, Ազատի ջրամբարում (տարողությունը 70 մլն խմ) կուտակվածը` 8,94 մլն խմ-ն, իսկ Կեչուտինը (տարողությունը 25 մլն խմ)` 17,8 մլն խմ-ն:

Անցած շաբաթվա (սեպտեմբերի 10 -17-ը) եղանակային բարենպաստ պայմանների արդյունքում հանրապետությունում շարունակվել են պտղի և բանջարանոցային մշակաբույսերի բերքահավաքը: Կատարվել են հերթական վեգետացիոն ոռոգումները: Ըստ ագրոօդերևութաբանների, լեռնային շրջաններում Ծաղկահովիտում սկսվել է աշնանացան ցորենի ցանքը, իսկ Ապարանում այն արդեն ծլման փուլում է: Գորիսում Օձունում` եգիպտացորենի, իսկ նախալեռնային շրջաններում կարտոֆիլի բերքահավաք է:
Նշենք նաև, որ հանրապետությունում օդի միջին ջերմաստիճանը սեպտեմբերի 10 -17-ը նորմայից բարձր է եղել 2-4 աստիճանով: Այն Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում օրվա ընթացքում տատանվել է +27 +31, Տավուշում, Արցախում, Լոռիում` +24 +29, Սյունիքի նախալեռներում և լեռնային շրջաններում ` +20 +25 աստիճանի սահմաններում:
Հավելենք նաև, որ ամենացածր ջերմաստիճանը վերոնշյալ օրերին լեռնային շրջաններում դիտվել է +6 +11 աստիճանի, Լոռիում, Սյունիքի նախալեռներում` +9 +14, Արցախում, Սյունիքի հովիտներում` +15 +19, Տավուշում և Արարատյան դաշտում` +12+19 աստիճանի սահմաններում:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 5203

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ