Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հույժ գաղտնի հանդիպում արտասահմանում

Հույժ գաղտնի հանդիպում արտասահմանում
05.10.2012 | 14:28

Նախորդ օրը լրատվամիջոցները գրել էին, որ արտասահմանում հույժ գաղտնի հանդիպում է տեղի ունեցել Գագիկ Ծառուկյանի և Կոնգրեսի ներկայացուցչի միջև:

ԱԺ բրիֆինգի եկած Արամ Մանուկյանից «Իրատես de facto»-ն փորձեց ճշտել` Հայաստանո՞ւմ է Լևոն Տեր-Պետրոսյանը: Արամ Մանուկյանն ասաց` այո, նախորդ օրը հանդիպել եմ իր հետ:
Այդ դեպքում հանդիպողը Լևոն Զուրաբյա՞նն է եղել, որը գտնվում է Ստրասբուգում և «հույժ» հանդիպում է ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ։ Արամ Մանուկյանն ասաց, որ իրենք որևէ բարդույթ չունեն որևէ կուսակցության ղեկավարի հետ հանդիպելու, այդ հանդիպման լուրը սարքած հեքիաթ է, մենք բարդույթներ չունենք ցանկացած լիդերի հետ հանդիպելու:
Այդ թվում Սերժ Սարգսյանի՞:
-Այո… բայց նման ցանկություն չունենք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4780

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ