Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Ստեփանակերտի օդանավակայանը՝ ողջախոհության ազդակ

Ստեփանակերտի օդանավակայանը՝ ողջախոհության ազդակ
07.10.2012 | 19:03

Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը համարում է «սադրանք Հայաստանի կողմից»: Թուրք դիվանագետները գտնում են, որ այս քայլը կվնասի Ղարաբաղի խնդրի լուծման բանակցային գործընթացին. «Ուստի Հայաստանին կոչ ենք անում լինել ողջախոհ և խուսափել տարածաշրջանային խաղաղությունը վնասող մոտեցումներից»` ասված է հայտարարության մեջ: Նվազագույնը զարմանալի է, թե ինչու Թուրքիայում ողջախոհություն ակնկալվում է միայն հայկական կողմից և ադրբեջանական կողմի բանակցայի գործընթացին ու տարածաշրջանային խաղաղությանը վնասող քայլերը չեն նկատվում ու ընկալվում: Ակներևաբար, թուրք դիվանագետները վստահ են, որ Ադրբեջանից ողջախոհություն անիմաստ է ակնկալել:

Դիտվել է՝ 1100

Մեկնաբանություններ