ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Ապավինելով մեր հավատքին՝ կկարողանանք հաղթահարել առկա մարտահրավերները. Տիգրան Սարգսյան

Ապավինելով մեր հավատքին՝ կկարողանանք հաղթահարել առկա մարտահրավերները. Տիգրան Սարգսյան
02.11.2012 | 16:28

ՀՀ վարչապետ, Արարատյան հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ Տիգրան Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի առաջնորդությամբ անցկացվող թեմական-ներկայացուցչական ժողովի աշխատանքներին:

Ողջունելով ժողովի մասնակիցներին՝ վարչապետը կառավարության տեսակետներն է ներկայացրել մի քանի խնդիրների շուրջ: «Անժխտելի է այն դերակատարությունը, որը հայ ժողովրդի պատմության մեջ ունեցել է և ունի Հայ Առաքելական եկեղեցին: Շնորհիվ մեր հավատքի, եկեղեցու շուրջ համախմբվածության՝ այսօր ունենք պետություն, և համատեղ ջանքերով լուծում ենք այն խնդիրները, որոնք մտահոգում են մեր ժողովրդին: Ինչպես դարեր ի վեր, այնպես էլ այսօր Հայ Առաքելական եկեղեցու օրակարգում ընդգրկված են հարցեր, որոնք մտահոգում են մեր ժողովրդին, և մենք ձեզ հետ փորձում ենք գտնել պատասխաններ, որոնք առաջնորդելու, օժանդակելու և ծառայելու են նրան»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ ժամանակակից աշխարհի մարտահրավերների հիմքում ընկած են էական խնդիրներ; Երբեմն այդ խնդիրները բացատրվում են ֆինանսատնտեսական ճգնաժամով: Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ իրականում մենք գործ ունենք արժեքային ճգնաժամի հետ, և ժամանակակից մարտահրավերների հաղթահարման բանալին, գաղտնիքը հենց այդ ոլորտում է պետք որոնել:
«Սպառողական հոգեբանությունը, Առաքելական սուրբ արժեքներից հեռանալը ցանկացած հասարակության համար ստեղծում է լուրջ և անհաղթահարելի բարդություններ: Նմանատիպ խնդիրներ այսօր ծառացած են նաև հայ ժողովրդի առջև: Համոզված եմ, որ այն արդիական մարտահրավերները, որոնք առկա են, կարող ենք հաղթահարել՝ եթե ապավինենք մեր հավատքին, հզորացնենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ամրապնդենք կապը պետության և եկեղեցու միջև: Սա է լինելու այն բանաձևը, որն օգնելու է հաղթահարել նորագույն մարտահրավերները: Այդ տեսակետից, մեր օրակարգում ընդգրկված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական միջոցառումների ուղղվածությունը, կարծում եմ, նույնպես պետք է լինի այդպիսին»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ պետք է իրականացվեն այնպիսի միջոցառումներ, որոնք հզորացնելու են մեր ժողովրդի հավատքը: «Դա է գաղտնիքը, որով կկարողանանք համախմբված և ուժեղացած հաղթահարել նոր խնդիրներն ու մարտահրավերները: Այդ տեսակետից, երիտասարդ սերունդը սպասում է այնպիսի լուծումներ, որոնք պետք է բոլորիս ոգևորեն»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին՝ վարչապետը հավաստիացրել է, որ սիրիահայության օրակարգային խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: «Այսօր Սիրիայից Հայաստան են ժամանել մի քանի հազար ընտանիքներ և մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի նրանք իրենց հարմարավետ զգան, կարողանան հաղթահարել առկա բոլոր դժվարությունները՝ սկսած դպրոցների նախապատրաստումից, ավարտված սիրիահայերին հայրենիքում աշխատանքի ապահովմամբ, որպեսզի նրանք Հայաստանում կարողանան կերտել իրենց նոր կյանքը»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Վարչապետը նշել է, որ կառավարության օրակարգում ընդգրկված են նաև այլ խնդիրներ, որոնք վերաբերվում են եկեղեցաշինությանը: Տիգրան Սարգսյանի համոզմամբ՝ այն որոշումները, որոնք կընդունվեն այս ժողովի ընթացքում՝ նպաստելու են մեր եկեղեցու ամրապնդմանը:
«Ավարտելով խոսքս, ցանկանում եմ նշել, որ երբևէ պետություն-եկեղեցի կապն այնքան ամուր չի եղել, որքան Սերժ Սարգսյանի նախագահության օրոք: Մեր քաղաքական թիմի ղեկավարի տեսլականն է՝ ամրապնդելով կապը եկեղեցու, մեր հավատքի հետ՝ կկարողանանք դուրս գալ բոլոր դժվարություններից, և համախմբելով մեր ժողովրդին՝ կառուցել ամուր և հուսալի պետություն՝ ի բարօրություն հայ ժողովրդի»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Թեմական-ներկայացուցչական ժողովի օրակարգում ընդգրկված են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, Հայ Եկեղեցու Սահմանադրության մշակմանը, սիրիահայությանն աջակցություն ցուցաբերելուն առնչվող հարցեր:

Դիտվել է՝ 1579

Մեկնաբանություններ