ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Ավանդական կուսակցությունները մեր ժողովրդի ազգային հարստությունն են. ՀՀ վարչապետ

Ավանդական կուսակցությունները մեր ժողովրդի ազգային հարստությունն են. ՀՀ վարչապետ
03.11.2012 | 18:56

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Հայաստանի Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության 125-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Ողջունելով նիստի մասնակիցներին վարչապետը նշել է. «Իմ խորին համոզմամբ՝ ավանդական կուսակցությունները մեր ժողովրդի ազգային հարստությունն են, որոնց գոյությունն ու հզորացումը թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում բխում են մեր ազգի շահերից: Որքան ուժեղ լինեն Հայ ավանդական կուսակցությունները, որքան զորեղ լինեն նրանց կազմակերպչական կառույցներն ամբողջ աշխարհում, այնքան հզոր կլինի Հայ ժողովուրդը: Միշտ չէ, որ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հետ կիսում ենք գաղափարներ, միշտ չէ, որ համաձայն ենք, սակայն, ես իբրև Հայաստանի Հանրապետության Կառավարության ղեկավար և Հանրապետական կուսակցության փոխնախագահ ուզում եմ կրկին անգամ վերահաստատել, որ պատրաստ ենք համագործակցության բոլոր քաղաքական այն ուժերի հետ, որոնց խնդիրը միայն սևացնելը չէ, ովքեր առկա հարցերին մոտենում են սրտացավությամբ: Վստահ եմ, որ ՍԴՀԿ-ն հենց այդպիսինն է»:

Վարչապետի խոսքով՝ մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը լի է մարտահրավերներով, և դա ստիպում է հիմնական ուժերն ու ջանքերն ուղղել երկրի անվտանգության պահպանմանը։ Կառավարության ղեկավարն ասել է, որ սոցիալ-դեմոկրատական արժեքները պատշաճ ձևով պետք է ներկայացված լինեն Հայաստանի քաղաքական դաշտում և այդ առումով կուսակցությունն ունի լուրջ անելիքներ։
«Դեռ շատ խնդիրներ ունենք լուծելու, մեր երկրում աղքատության ցուցանիշը շատ բարձր է, մարդկանց կենցաղը հեռու է իդեալական լինելուց: Բայց ես վստահ եմ, որ այս դժվարությունները ժամանակավոր են: Տեսնում ենք, որ Ձեր կուսակցությունն աշխարհով մեկ սփռված իր կառույցների միջոցով ներդրումներ է ուղղորդում դեպի Հայաստան։ Դա վկայությունն է կուսակցության խոհեմության և իմաստության, որ կուտակել է 125 տարիների ընթացքում՝ հայրենիքի և հայ ժողովրդի շահերը վեր դասելով կուսակցական շահերից»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Անդրադառնալով Հայաստանի նախագահական առաջիկա ընտրություններին՝ վարչապետը վստահեցրել է. «Ընտրությունները լինելու են ազատ, արդար և թափանցիկ: Մենք ապահովելու են մրցակցային հավասար պայմաններ բոլոր թեկնածուների համար և այդ առումով ունենք քաղաքական կամք և վճռականություն:
Հարգելի բարեկամներ, ցանկանում եմ ելույթս ավարտել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերով` «Ողջ աշխարհում մեզ բոլորիս միավորում են հայոց իղձերն ու Հայաստանի ճակատագիրը, որ ամենաուղղակի կերպով կապված է աշխարհասփյուռ հայության ճակատագրի հետ: Մեզ միավորում են ոչ միայն մեր արմատները, այլեւ ազգային երազանքներըե։
Պայքարենք, տոկանք հանուն ավելի լավ Հայաստանի, այն Հայաստանի, որը վաղն է գալու»:
Իր խոսքում ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը նշել է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հայաստանի Կառավարության գործողությունները լավատեսական հիմք են ներշնչում, ուստի, այս առումով իրենք ունենք որոշակի համակրանք: «Չնայած մեր միջև առկա գաղափարախոսական հսկայական տարբերություններին, Վարչապետը, իմ խորին համոզմամբ, Հայաստանի խնդիրներով ապրող անձ է, ով մշտապես պատրաստ է լսել ցանկացած մարդու, իսկ ամենաշատը՝ իր ընդդիմախոսներին: Կարծում եմ, որ մեր երկիրը միայն օգուտ կքաղի նման պետական գործիչ ունենալով: Պարոն Վարչապետ, մենք տարբեր ենք մտածում, տարբեր քաղաքական հոսանքների ներկայացուցիչներ ենք, սակայն, ընդունեք խնդրեմ, հարգանքներիս հավաստիքը: Մենք դեռ հսկայական ճանապարհ ունենք անցնելու: Այդ ճանապարհին մենք Ձեզ կգնահատենք և կքննադատենք, շատ դեպքերում չենք կիսի Ձեր տեսակետը, սակայն, համոզված եմ, որ բացախոսության և փոխադարձ հարգանքի այս մթնոլորտում շահողը կլինի մեր երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է Սեդրակ Աճեմյանը:

Դիտվել է՝ 1380

Մեկնաբանություններ