«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Կուբայում չեն կարողանում վերականգնել էլեկտրամատակարարումը

Կուբայում չեն կարողանում վերականգնել էլեկտրամատակարարումը
04.11.2012 | 12:50

Կուբայի իշխանությունները մինչ այժմ չեն կարողանում վերականգնել երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Սանտյագո դե Կուբայի էներգամատակարարումը։ Սենդի փոթորիկն այստեղ մոլեգնել է շուրջ 10 օր առաջ։
Տարերքի հետևանքով փլուզվել են հազարավոր բարձրավոլտ էլեկտրասյուներ։ Դրանց վերականգնման համար հարկավոր են ավելի քան 300 հատուկ խմբեր։ Դասերը դպրոցներում կվերսկսվեն հաջորդ շաբաթ։ Փոթորկի պատճառով Կուբայում մահացել է 11 մարդ, մոտ 200 հազար շինություններ այս կամ այն չափով վնասվել են։
Հարևան Հաիթիում Սենդիի զոհ է դարձել ավելի քան 50 մարդ, պատճառվել է հսկայական վնաս գյուղատնտեսությանը։

Դիտվել է՝ 2032

Մեկնաբանություններ