Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Տրամաբանական շարունակություն` երեք տարի մարման ժամկետով

Տրամաբանական շարունակություն` երեք տարի մարման ժամկետով
06.11.2012 | 17:03

Զանգի արծաթաձայն ղողանջը ազդարարեց «Արարատբանկի» հինգերորդ թողարկման պարտատոմսերի առաջին առևտրային նստաշրջանի սկիզբը: Ընդամենը հոկտեմբերի 1-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայում բանկը հայտարարել էր արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման մասին: Իսկ գործընթացի սկիզբը 2007 թվականն էր` 250000000 դրամ թողարկման ծավալով, 12 ամսով և 8 տոկոս շահութաբերությամբ: 2008-ին թողարկման ծավալը 400 000 000 էր` 18 ամսով և 9 տոկոս շահութաբերությամբ: 2009-ին թողարկման ծավալը նույնն էր` 250 000 000 դրամ, 18 ամսով, բայց 10 տոկոսով: 2011-ին նույն 250 000 000 դրամը թողարկվեց 24 ամսով և 12 տոկոսով: Եթե նկատեցիք, նախընթաց տարիներին պարտատոմսերը թողարկվել են դրամով, հինգերորդ թողարկման պարտատոմսերը, ի տարբերություն նախորդների, տրվում են դոլարով: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը դա այն ժամանակ համարեց հեղափոխական քայլ` «նոր էջ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման պատմության մեջ», շեշտելով, որ այդ էջում առաջին տողը գրում է «Արարատբանկը», իսկ նոյեմբերի 6-ին նա հավելեց, որ նորանոր թողարկումներ է ակնկալում` վստահ, որ «Արարատբանկը» լոկոմոտիվ կհանդիսանա այդ գործընթացում` նպաստելով Հայաստանի կապիտալի շուկայի արագացված տեմպերով զարգացմանը:

Նոյեմբերի 6-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Պետրոսյանն ու «Արարատբանկի» գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանն արձանագրեցին, որ բանկը հինգերորդ անգամ անընդմեջ իրականացրեց պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենը նոյեմբերի 6-ի միջոցառումը համարեց հոկտեմբերի 1-ի միջոցառման տրամաբանական շարունակություն: Թողարկման արդյունքները և տեղաբաշխման արդյունքները ներկայացրեց «Արարատբանկի» գործադիր տնօրենի տեղակալը: «Ավարտվեց «Արարատբանկի» հինգերորդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը, պարտատոմսերը ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայում: «Արարատբանկը» թողարկել էր 1 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով 40 000 պարտատոմսեր երեք տարի մարման ժամկետով, 9 տոկոս տարեկան եկամտաբերությամբ, 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնների եռամսյակային վճարմամբ, որոնք 8 օրում տեղաբաշխվեցին բաց բաժանորդագրության միջոցով: Մասնակիցները հիմնականում ֆիզիկական անձինք էին, տեղաբաշխմանը մասնակցել է 166 ներդրող, 162 ֆիզիկական անձ: Պարտատոմսերի պահանջարկը 25 տոկոսով գերազանցել է առաջարկը, իսկ բաժանորդագրությունն ավարտվել է ժամկետից երկու օր շուտ: Բանկը կնքեց նաև մարկետմեյքերի պայմանագիր «Ռենեսա» ներդրումային ընկերության հետ, որը թողարկված պարտատոմսերը մշտապես գնանշելու է: Պարտատոմսերը ազատ շրջանառվելու են, և ցանկացած ոք կարող է բորսայի անդամ ներդրումային ընկերությունների միջոցով երկրորդային շուկայում պարտատոմսեր ձեռք բերել: Մեր փորձը մեզ վստահություն է ներշնչում, որ պետք է շարունակել գործընթացը, և 2013 թվականին «Արարատբանկը» հանդես կգա նոր առաջարկներով Հայաստանի պարտքային շուկայում»,- ասաց Դավիթ Հարությունյանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2506

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ