ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

«Ես որոշել եմ արժանապատիվ քայլ կատարել»

«Ես որոշել եմ արժանապատիվ քայլ կատարել»
12.11.2012 | 11:13

Բրիտանական BBC հեռուստառադիոհաղորդակցության կորպորացիայի գլխավոր տնօրեն Ջորջ Էնուստիլը 54 օր աշխատելուց հետո հրաժարական է տվել: Պատճառը դարձել է եթերից հնչած մանկապղծության մեղադրանքը` ուղղված Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի շրջապատի մի քանի քաղաքական գործիչների: Սկանդալը ծագել է BBC-ով ցուցադրված մի ֆիլմի պատճառով: Ուելսի հարավում գտնվող Ռեքսամ մանկատան սաներից մեկը` Սթիվեն Մեսհամը պատմել է, որ ինքը և իր մի քանի ընկերները ֆիզիկական և սեռական բռնության զոհ են դարձել մանկատանը և հյուրանոցներում: Նա հայտարարել է, որ բռնություն գործադրողներից մեկը Մարգարեթ Թետչերի ժամանակների բարձրաստիճան պաշտոնյա է եղել, ում անունը չի հնչել: Այնուհետև լուր է տարածվել, որ այդ պաշտոնյան եղել է լորդ Արիստել Մաքլեյնը, լորդը արագ և կտրուկ հերքել է իր առնչությունը: Հերքումից հետո մանկատան նախկին սանը ուղիղ եթերից հայտարարել է, որ բռնության է ենթարկվել ոչ այն մարդու կողմից, ում մեղադրել է, քանի որ շփոթել է. «40 տարիների ընթացքում այդ մարդկանց դեմքերը մոռացվել են: Ես խնդրում եմ ներել ինձ սկանդալի համար, որի պատճառը ես եմ դարձել»,-ասել է Մեսհամը:

Չբավարարվելով ներողություն խնդրելով` BBC հեռուստառադիոհաղորդակցության կորպորացիայի գլխավոր տնօրեն Ջորջ Էնուստիլը հրաժարական է ներկայացրել` հայտարարելով. «Ես որոշել եմ արժանապատիվ քայլ կատարել և հեռանալ ախատանքից: Վերջին օրերի իրադարձությունները ինձ թույլ են տալիս եզրակացնել, որ BBC-ին նոր ղեկավար է անհրաժեշտ: Մենք չպետք է եթեր տայինք ֆիլմը, որն այդքան սխալներով էր: Կատարվածը բացարձակ անընդունելի է»: BBC-ի 90-ամյա պատմության մեջ նման իրադարձություն չէր եղել: BBC-ի խորհրդի նախագահ լորդ Փաթենը տեղեկացրել է, որ ընկերությունը ժամանակավորապես կղեկավարի երաժշտական տնօրեն Թիմ Դեյվը:

Դիտվել է՝ 2030

Մեկնաբանություններ