ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Ասում են...

Ասում են...
20.11.2012 | 12:54

...թե խորհրդարանական որոշ զարգացումներ շատ հետաքրքիր ընթացք են ունեցել: Տևական ժամանակ էր, ինչ երկու պատգամավորուհիների մեքենաների փոխադարձ խազագրումից հետո ԱԺ դահլիճը շունչը պահած սպասում էր, թե էլ ինչ է լինելու, երբ բոլորը տեղեկացան, որ Հովհաննես Ա.-ն վերջերս` Սերժ Սարգսյանի մոտ, «եսիմ ուր» մեկնելուց առաջ, հաշտեցրել է նրանց ու նոր մեկնել:

Դիտվել է՝ 1949

Մեկնաբանություններ