Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ով ինչ ուզում է ասի, նախարարը գոհ է

Ով ինչ ուզում է ասի, նախարարը գոհ է
22.11.2012 | 18:15

Էկոնոմիկայի նախարար ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ երևի թե գոհ է իր աշխատանքներից և ոլորտի զարգացումներից, քանի որ կառավարությունում ներկայացնելով այս տարվա 10 ամիսների հաշվետվությունը, խոսեց նաև ձեռքբերումներից և, ի տարբերություն այլ նախարարների, չնշեց ոլորտում առկա և լուծում պահանջող որևէ խնդիր։ Մի խոսքով, նախարարն ապրում է իր պատկերացրած տնտեսական իրավիճակով, իսկ գործարար հատվածը և ընդհանրապես տնտեսությունը` իրականությամբ։

Եվ այսպես, էկոնոմիկայի նախարարը, հիմնականում անդրադառնալով չորս ոլորտների, որոնք համարվում են գերակա` վերամշակող, արդյունաբերական, մեծածախ-մանրածախ առևտրի, զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների, ընդգծեց, որ 2011-ի տասն ամիսների նկատմամբ այս տարվա նույն ժամանակահատվածում նկատվում է ընդհանուր տնտեսության ակտիվության աճ, որը կազմում է 7,2 %։ Ըստ նշվածի, արդյունաբերությունում աճը կազմում է 10 %, զբոսաշրջությունում` 8,5 %, ծառայությունների ոլորտում` 11 %, արտահանում-ներմուծումը` 3։1-ի հարաբերակցությամբ ։ Բնականաբար, նշված աճը պետք է անդրադառնա նաև հարկային ոլորտի վրա։ Նախարարը նշեց` վերամշակող արդյունաբերության հարկային պարտավորությունը կազմել է 70 մլրդ դրամ, ինչը 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 21 %-ով, սոցվճարները կազմել են 16,6 մլրդ դրամ, աճը` 4,1 %, առևտրի ոլորտում հավաքագրվել է 22 մլրդ դրամ, ինչը 12 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հավաքագրվել է 5,5 մլրդ դրամ, աճը` 31 %։ Մի խոսքով, նախարարը գոհ է, իսկ ինչո՞ւ է դժգոհ տնտեսության իրական հատվածը նույն վերը նշված չորս ոլորտներում։ Խնդիրն այն է, որ, բացի ներքին հարցերից, արտաքին խնդիրները` գլոբալ տնտեսական ճգնաժամը, շարունակում են լուրջ գործոն մնալ տնտեսության զարգացման հարցում։ Հիշեցնենք, որ տնտեսության աճը առաջին հերթին անդրադառնում է ժողովրդի եկամուտների վրա։ Մինչդեռ վիճակագրության պետական ծառայության տվյալները փաստում են, որ թե՛ մասնավոր, թե՛ պետական հատվածում այս տարվա հոկտեմբերին միջին աշխատավարձը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0,2 %-ով։ Ի դեպ, նկատենք, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, արձագանքելով Տիգրան Դավթյանի հաշվետվությանը, իր հերթին նշեց, որ ոլորտում մտահոգիչ է աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մակարդակի պատկերը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2568

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ