ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Ծառուկյան-ԲՀԿ-ի «սրտի ու մտքի» էպիկրիզը

Ծառուկյան-ԲՀԿ-ի «սրտի ու մտքի» էպիկրիզը
23.11.2012 | 11:52

Գագիկ Ծառուկյանը ԱԺ նիստերին ընդհանրապես չի մասնակցում: Անհեթեթության, խելագարության վարկածին մոտ պատճառաբանությունները հասարակությունը կլլում է այնպես, ինչպես կլլում է հանգամանքը, որ կարող է և նա դառնալ նախագահի թեկնածու: Ինչպես ասում են` մեզ հասնում է: Էլ ավելի հասնում է հիմնադիր նախագահ Տեր-Պետրոսյանին և երկրորդ նախագահ Քոչարյանին, որոնք, եթե Ծառուկյանն առաջադրվի, ինչ-որ պահի հաստատ հայտնվելու են հարթակում և կանգնելու նրա աջ ու ձախ կողմերում:

Ծառուկյանը, բացի սպորտային էկզոտիկ միջոցառումներից, զիբիլի ավտոներ նվիրելու արարողություններից, կարծես ուրիշ բան չի անում: Չէ, Բելառուս է գնում իր կոնյակի ու ջրի գործով, մեկ-մեկ էլ Դուբայ` Սամվել Ալեքսանյանի յոթ էրեխեքի հետ հանգստանալու:
Այսպիսով, Ծառուկյանը ոչինչ չասաց դատախազի միջնորդության ժամանակ, երբ վերջինս «տանում» էր իր կուսակից Վարդան Օսկանյանին:
Ծառուկյանը մինչև հիմա չի կողմնորոշվում, մի բառ չի ասում, որպես հզոր քաղաքական գործիչ, երկրորդ ուժ-դեմք, ի՞նչ է անելու նախագահական ընտրություններում, բացի մլուլ տալուց:
Նա մլուլ տվեց ու չմասնակցեց կուսակցությունների միջև տեղի ունեցող կոնսուլտացիաներին: Չմասնակցեց նախորդ օրը ընդդիմության ձեռնարկած արտահերթ նիստին: Չի մասնակցել նույնիսկ արտահերթ նիստի ստորագրահավաքին:
Եվ ընդհանրապես, նա ներկա՞ է, թե՞ բացակա: Չգիտենք:
Եվ ընդհանրապես, Սմբատ Կարախանյանի հետ Լևոն Տեր-Պետրոսյանի «ինստրուկցիայով» անվերջ հանդիպող, մարտի մեկով անցած, նոր մարտի մեկի սպասումով լցված ՀԱԿ-ը և նանոտեխնոլոգիաների տիրապետող յուր համակարգիչը` Լևոն Զուրաբյանը, ի՞նչ կաներ, ի՞նչ կասեր, ո՞ւմ կասեր, ումո՞վ կասեր, ինչքա՞ն կասեր… եթե ՀՀԿ, կամ մեկ այլ կուսակցության լիդեր այսքան բան իրեն թույլ տար` բացակայեր, լռեր, չմասնակցեր։
Ինկվիզիցիա կիրականացներ` մտավոր, հոգևոր, մարմնական, ֆիզիկական` բազկամարտական, և, իհարկե, բոդիբիլդինգյան:
Մի ուրիշ ձևով:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Ինչպես ասում են` մեզ հասնում է: Էլ ավելի հասնում է հիմնադիր նախագահ Տեր-Պետրոսյանին և երկրորդ նախագահ Քոչարյանին, որոնք, եթե Ծառուկյանն առաջադրվի, ինչ-որ պահի հաստատ հայտնվելու են հարթակում և կանգնելու նրա աջ ու ձախ կողմերում:
Ծառուկյանը, բացի սպորտային էկզոտիկ միջոցառումներից, զիբիլի ավտոներ նվիրելու արարողություններից, կարծես ուրիշ բան չի անում: Չէ, Բելառուս է գնում իր կոնյակի ու ջրի գործով, մեկ-մեկ էլ Դուբայ` Սամվել Ալեքսանյանի յոթ էրեխեքի հետ հանգստանալու:
Այսպիսով, Ծառուկյանը ոչինչ չասաց դատախազի միջնորդության ժամանակ, երբ վերջինս «տանում» էր իր կուսակից Վարդան Օսկանյանին:
Ծառուկյանը մինչև հիմա չի կողմնորոշվում, մի բառ չի ասում, որպես հզոր քաղաքական գործիչ, երկրորդ ուժ-դեմք, ի՞նչ է անելու նախագահական ընտրություններում, բացի մլուլ տալուց:
Նա մլուլ տվեց ու չմասնակցեց կուսակցությունների միջև տեղի ունեցող կոնսուլտացիաներին: Չմասնակցեց նախորդ օրը ընդդիմության ձեռնարկած արտահերթ նիստին: Չի մասնակցել նույնիսկ արտահերթ նիստի ստորագրահավաքին:
Եվ ընդհանրապես, նա ներկա՞ է, թե՞ բացակա: Չգիտենք:
Եվ ընդհանրապես, Սմբատ Կարախանյանի հետ Լևոն Տեր-Պետրոսյանի «ինստրուկցիայով» անվերջ հանդիպող, մարտի մեկով անցած, նոր մարտի մեկի սպասումով լցված ՀԱԿ-ը և նանոտեխնոլոգիաների տիրապետող յուր համակարգիչը` Լևոն Զուրաբյանը, ի՞նչ կաներ, ի՞նչ կասեր, ո՞ւմ կասեր, ումո՞վ կասեր, ինչքա՞ն կասեր… եթե ՀՀԿ, կամ մեկ այլ կուսակցության լիդեր այսքան բան իրեն թույլ տար` բացակայեր, լռեր, չմասնակցեր։
Ինկվիզիցիա կիրականացներ` մտավոր, հոգևոր, մարմնական, ֆիզիկական` բազկամարտական, և, իհարկե, բոդիբիլդինգյան:
Մի ուրիշ ձևով:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4317

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ