ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Պայթյուն՝ Քենիայում. կան զոհեր

Պայթյուն՝ Քենիայում. կան զոհեր
08.12.2012 | 14:16

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունից 5 մարդ է զոհվել։ Այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը։ Պայթուցիկ սարքը գործի է դրվել երեկ Սոմալիից տեղափոխված մարդկանցով բնակեցված թաղամասում։
Պայթյունից հետո փողոց են դուրս եկել բազմաթիվ քենիացիներ, ովքեր բողոքում էին երկրում բռնությունների թվի աճից։ Ոստիկանությունը ստիպված էր ցրել ցուցարարներին։ Վերջին ամիսներին պայթյունները Քենիայում բավականին հաճախակի են դարձել։
Իշխանությունները պատասխանատվությունը դնում են ՙԱլ Քաիդայի՚ հետ կապեր ունեցող սոմալիական գրոհայինների վրա։

Դիտվել է՝ 1618

Մեկնաբանություններ