Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ճապոնիայի հին-նոր վարչապետը

Ճապոնիայի հին-նոր վարչապետը
27.12.2012 | 11:08

Դեկտեմբերի 16-ին Ճապոնիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը, և կուսակցության ղեկավար Սինձո Աբեն դեկտեմբերի 26-ին ընտրվել է Ճապոնիայի վարչապետ: Նրա օգտին խորհրդարանի 480 պատգամավորներից քվեարկել են 328-ը` լիբերալ-դեմոկրատները և «Նոր Կոմեյտո» կուսակցության անդամները: Սինձո Աբեն Ճապոնիայի վարչապետ եղել է 2006-2007 թթ. և հրաժարական է տվել մի շարք սկանդալներից հետո:

Դիտվել է՝ 1741

Մեկնաբանություններ