Այսօր՝ ժամը 12-ից փակ է Գյումրի-Երևան ավտոճանապարհը՝ ձնաբքի պատճառով:
News.am-ի տեղեկություններով, այս պահի դրությամբ էլ Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ է և ահավոր բուք: Ճանշինների և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարհանվել են ճանապարհին գտնվող բոլոր մեքենաներն ու մարդկանց: Այս պահի դրությամբ՝ ձնաբքի մեջ մնացած մարդ այլևս չկա:
Ճանապարհային ոստիկանները հսկողություն են իրականացնում նշված հատվածում, որպեսզի մեքենաներ չանցնեն:
Բուքն սկսվել է ժամը 12-13-ի սահմաններում: Արագածոտնի մարզի փրկարար ծառայությունը ճանշինների հետ համատեղ չեն հասցնում մաքրել ճանապարհները:
Նման իրավիճակ է նաև մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններում: