Սոչի-Երևան չվերթի ժամանակ Boeing-737-500 ինքաթիռը տեխնիկական անսարքության պատճառով հարկադրաբար վերադարձել է Սոչիի օդանավակայան, որտեղից կատարել է թռիչքը, այս մասին հայտնում է rbc.ru կայքը:
Ինչպես հայտնել են, Դոն Ավիաե ուղևորափոխադրող ավիաընկերությունից, Սոչիից այսօր՝ ժամը 07.15-ին, թռիչք կատարած օդանավի անձնակազմը թռիչքի ժամանակ տեխնիկական անսարքություն է հայտնաբերել և որոշում է կայացրել հարկադիր վայրէջք կատարել: Սոչիի օդանավակայանում աննշան անսարքությունը արագ վերացվել է:
«Վթարային վայրէջքի ժամանակ ինքնաթիռում եղել է 81 ուղևոր, որից 12-ը երեխաներ, ինչպես նաև 5 հոգի՝ ինքնաթիռի անձնակազմից: Այժմ բոլորը սպասում են իրենց թռիչքին»,-հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը:
Նշվում են նաև, որ ավիաընկերությունը որոշել է չփոխել ինքնաթիռը, ուղևորների բեռները չեն բեռնաթափվել: