Ձյան շերտի հաստության հետևանքով Գյումրիում փլուզում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ փլուզվել է քաղաքի Աբովյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 20 տան պատն ու տանիքի մի հատվածը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ձյան շերտի ծանրությունից փլուզվել է Ն. Նազարյանին պատկանող տան (կառուցվել է 1940 ական թվականներին) հարավ-արեվելյան պատի վերևի հատվածից երկու շարք քար (7 ք.մ): Տեղի ուժերով կիրականացվեն տան տանիքից ձյան մաքրման աշխատանքներ: