Ռուսաստանի Կազան քաղաքի բնակարաններից մեկի սառնարանում հայտնաբերվել է 3-ամյա երեխայի դի: Նա շնչահեղձ է եղել ժամեր շարունակ փակված մնալով սառնարանում: Բնակարանում տղան բնակվում էր մոր և մորեղբոր հետ: Մոր խոսքերով, նա՝ գիշերը արթնացել է և տղային չի գտել իր անկողնում, որից հետո սկսել է որոնել նրան և արդյունքում հայտնաբերել է սառնարանի մեջ՝ առանց կյանքի նշանների:
Ենթադրվում է, որ երեխան ինքն է մտել սառնարանի մեջ և ներսից փակել դուռը:
Այս մասին տեղեկացնում է 'Взгляд' թերթը: