ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Ոստիկանության կայքում տեղադրվել է ՀՀ ընտրողների ցուցակը՝ ներբեռնելու հնարավորությամբ

Ոստիկանության կայքում տեղադրվել է ՀՀ ընտրողների ցուցակը՝ ներբեռնելու հնարավորությամբ
10.01.2013 | 18:32

Ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Ոստիկանության կայքում (www.police.am) տեղադրվել է ՀՀ ընտրողների ցուցակը։

Ոստիկանությունից տեղեկացնում են նաև, որ ընտրողների ցուցակում տվյալները ստուգելու նպատակով կարող եք այցելել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը՝ www.elections.am կամ տեղամասային կենտրոններ:
Ընտրողների ցուցակում անճշտություններ հայտնաբերելիս, դրանք վերացնելու համար, մինչև 2013 թ. փետրվարի 13-ը կարող եք դիմում ներկայացնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ Ձեր հաշվառման վայրի անձնագրային ծառայություն:
Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարվելու է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ` այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմած քաղաքացուն։
www.elections.am համացանցային կայքում հրապարակված ընտրողների ցուցակը տեղադրվել է որոնման, իսկ www.police.am կայքում` ներբեռնելու հնարավորությամբ:
Ընտրողների ցուցակում ընդգրկվում են քվեարկության անցկացման օրը 18 տարին լրացած և բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիները:

Հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգահարել 010-53-32-73 հեռախոսահամարով:

Դիտվել է՝ 1457

Մեկնաբանություններ