Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Լավրովն անհնար է համարում Ասադի հեռացումը քաղաքական դաշտից

Լավրովն անհնար է համարում Ասադի հեռացումը քաղաքական դաշտից
14.01.2013 | 12:31

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ անհնար է իրականացնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացման պայմանները։ «Մեր գործընկերները հավատացած են, որ անհրաժեշտ է հեռացնել Ասադին քաղաքական գործընթացներից,- ասել է Լավրովը,- սրանք արդեն նախապայմաններ են, որոնք նախատեսված չեն Ժնևյան կոնվենցիայում։ Դրանք անհնար է իրականացնել, քանի որ ոչ ոքից կախված չեն»։

Դիտվել է՝ 1533

Մեկնաբանություններ