BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ցրտահարության հետևանքով Գյումրիում մարդ է մահացել

Ցրտահարության հետևանքով Գյումրիում մարդ է մահացել
19.01.2013 | 23:05

Այսօր՝ հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Ամասիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Բյուրակն գյուղի տարածքում Ախուրյան գետի ափին մահացած անձ կա:

Նշված վայր են ժամանել Ոստիկանության Ամասիայի բաժնի օպերտիվ խումբը՝ Ամասիայի ոստիկանապետ Աշոտ Գրիգորյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզի փրկարար վարչության Ամասիայի հրշեջ փրկարարական խումբը՝ մեկ մարտական հաշվարկով:
Դեպքի վայրում ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել են ցրտահարության հետևանքով մահացած Գյումրի քաղաքի բնակիչ 38-ամյա Արտյոմ Թովմասյանի դին: Վերջինս, ըստ նախնական տեղեկությունների, ունեցել է հոգեկան խնդիրներ, ինչի մասին տեղյակ են եղել ընտանիքի անդամները:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չկան, և մահվան պատճառն, ըստ երևույթին, ցրտահարությունն է եղել: Իսկ այս պահին Ամասիայի ոստիկանները նշված վայր են բերել ,Ուրալե մակնիշի ամենագնաց, որպեսզի դին դուրս բերեն ձորից, որը ձյան պատճառով դժվարանցանելի է:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Դիտվել է՝ 3498

Մեկնաբանություններ

ելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am