«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

«Վրաստանը կրկին կդառնա միասնական»

«Վրաստանը կրկին կդառնա միասնական»
28.01.2013 | 14:55

«Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները եղել և միշտ կլինեն բարեկամական ու եղբայրական: Երկու երկրներն անցյալում արդեն եղել են որպես եղբայրներ, սակայն հավանաբար, դրան ինչ-որ մեկը նախանձեց և արհեստականորեն թշնամություն մտցրեց մեր միջև»` ասել է Համայն վրաց պատրիարք Իլիա Երկրորդը Մոսկվայում վրաց համայնքի հետ հանդիպման ժամանակ: Պատրիարքը պատմել է, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ քննարկել է երկու երկրների օրակարգի բոլոր խնդրահարույց հարցերը և ծրագրել` ինչպես օգնել աբխազներին ու օսերին, իսկ ՌԴ նախագահի հետ հանդիպման մասին Իլիա Երկրորդն ասել է. «Վլադիմիր Պուտինն այն իմաստուն ղեկավարն է, ով անպայման կկարողանա օգնել հարթել իրավիճակը և Վրաստանը կրկին կդառնա միասնական»:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1570

Մեկնաբանություններ