Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Փակ ճանապարհ չկա, Սելիմի լեռնանցքը բաց է

Փակ ճանապարհ չկա, Սելիմի լեռնանցքը բաց է
28.01.2013 | 18:38

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է.

Հունվարի 28-ին, ժամը 18.00-ի դրությամբ՝ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները բաց են։
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է։
Ապարանում թույլ մառախուղ է։
Սելիմի լեռնանցքը բաց է։
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է՝ 1299

Մեկնաբանություններ