ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

41 ընտրատարածքներ և 1988 ընտրատեղամասեր

41 ընտրատարածքներ և 1988 ընտրատեղամասեր
16.02.2013 | 18:33

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է 2013-ի նախագահական ընտրությունների վերջնական ցուցակները www.police.am և www.passportvisa.am համացանցային կայքերում: ՀՀ 41 ընտրատարածքներում ձևավորվել է 1988 ընտրատեղամաս: Նախագահի յոթ թեկնածուների քվեարկությունը կսկսվի փետրվարի 18-ին, ժամը 08.00-ին և կավարտվի 20.00-ին

Դիտվել է՝ 3400

Մեկնաբանություններ