Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Վիրտուալ մրցանակ

Վիրտուալ մրցանակ
18.02.2013 | 17:39

Goris NEWS-ի հայտարարած լուսանկարչական մրցույթի հաղթողն արդեն հայտնի է: Հիշեցնենք, որ «Սիրո քաղաք Գորիս» խորագիրը կրող մրցույթը նվիրված էր սուրբ Վալենտինի տոնին և Գորիսին: Լուսանկարները պետք է լինեին միայն հեղինակային և արտահայտեին մրցույթի վերնագրի իմաստը: Հաղթող հեղինակին կազմակերպիչները խոստանում էին անակնկալ մրցանակ:
Լուսանկարչական մրցույթում հաղթող է ճանաչվել գորիսաբնակ Նոնա Արզումանյան-Հովսեփյանը:
Մրցույթի կազմակերպիչներից Արա Միրզոյանը մեզ տեղեկացրեց, որ նախապես հայտ էին ուղարկել Ռուսաստանի տիեզերական գործակալություն` РосКосмос, և ստացել էին դրական պատասխան: «Հաղթողին շնորհվել է հավաստագիր առ այն, որ Խոյի համաստեղությունում նրա անունով աստղ է անվանակոչվել»,- ասաց նա:
Վիրտուալ մրցույթի մրցանակը նույնքան վիրտուալ է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2231

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ