ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ԻԻՀ նախագահը զգուշացնում է

ԻԻՀ նախագահը զգուշացնում է
20.02.2013 | 12:32

ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը իր պաշտոնական կայքէջում բաց նամակ է տեղադրել, որ եթե իր «աջ ձեռք» Էսֆանդիար ռահիմ Մաշեի թեկնածությունը նախագահի պաշտոնում հավանություն չստանա, ինքը կհետաձգի ընտրությունները և կշարունակի նախագահել: Հունիսին կանայալիք նախագահական ընտրությունների թեկնածուներին պետք է հավանություն տա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խորհուրդը, որը ունի 12 անդամ` 6 հոգևորական և 6 աշխարհիկ:

Դիտվել է՝ 1386

Մեկնաբանություններ