Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Զբոսաշրջային ցուցադրությունն ու ադրբեջանական հիստերիան

Զբոսաշրջային ցուցադրությունն ու ադրբեջանական հիստերիան
02.03.2013 | 14:09

Միլանի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում այս տարի, առաջին անգամ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացել է առանձին տաղավարով` ցուցադրելով գրքեր, հոլովակներ, գինի, կոնյակ և այլն:

Միլանում գործող «Փյունիկ» տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ` Ադրբեջանի տաղավարը գտնվել է ԼՂՀ-ն ներկայացնող տաղավարի համարյա հարևանությամբ: Ցուցահանդեսի սկսվելուց հետո հաշված ժամեր անց Ադրբեջանի ներկայացուցիչներից մեկը մոտեցել է ԼՂՀ-ի տաղավարին, պահանջել է դադարեցնել Արցախի մասին թերթոնների բաժանումը և լքել տաղավարը:
Ազերիների պնդմամբ` ԼՂՀ-ի տաղավարի առկայությունը իրավական խախտման արգասիք Է: Նրանք իրենց բողոքը հացնում են անվտանգության գլխավոր պատասխանատուին և երկար վիճաբանությունից հետո ստանում պատասխան, որ ճիշտ վայր չեն ընտրել նման քնարկումներ անցկացնելու համար, ավելին` հաջորդ տարվա ցուցահանդեսում կարող են զրկվեն տաղավար ունենալու հնարավորությունից:
Հաջորդ օրն ադրբեջանական տաղավարում նոր պաստառներ են հայտնվում` հետևյալ մակագրություններով. «1 միլիոն ազերի փախստականներ», «Հայերը ներխուժել են Ղարաբաղ» և այլն:
Ազերիներին հաջողվել է փչացնել արցախցիների տրամադրությունը, թե` ոչ, դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ նրանք իրենց ցուցադրությունը վերածել են անհանդուրժողականության ցույցի:
Իտալիայի Հայոց հոգևոր հովիվ Հայր Թովմա աբեղա Խաչատրյանը հայրենիքից ժամանած հյուրերին փոխանցել է իր բարեմաղթանքներն ու շնորհակալությունը՝ հայրենիքի պատիվը բարձր պահելու և քառօրյա քրտնաջան աշխատանքի համար:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2203

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ