ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Զիմբաբվեի նախագահի ծննդյան օրն արժեցել է 600 հազ. դոլար

Զիմբաբվեի նախագահի ծննդյան օրն արժեցել է 600 հազ. դոլար
03.03.2013 | 13:20

Հազարավոր մարդիկ են այցելել Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեի ծննդյան առթիվ Բանդուրա քաղաքում իրականացված տոնախմբությանը։ Նախագահական տորթը կշռում էր 89 կգ՝ ճիշտ այնքան, որքան նախագահի տարիքն է։ Ծննդյան առթիվ թողարկվել են ոսկե դրամանիշներ։ Տոնախմբությունները, ըստ լրատվամիջոցների, արժեցել են մոտ 600 հազար դոլար։
Տոնական ելույթի ընթացքում ինքը՝ Մուգաբեն, հերքել է իր քաղաքական հակառակորդներին հատապնդումների ենթարկելու փաստը։ Արդեն 30 տարի նախագահի պաշտոնում գտնվող Մուգաբեն այս տարի ևս մասնակցելու է անցկացվելիք նախագահի ընտրություններին։

Դիտվել է՝ 1550

Մեկնաբանություններ