Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Մալայզիան պայքարում է ֆիլիպինցի զավթիչների դեմ

Մալայզիան պայքարում է ֆիլիպինցի զավթիչների դեմ
05.03.2013 | 11:33

Մալայզիայի կառավարությունը հայտարարել է, որ զորքերը սկսել են ռազմական գործողությունները՝ ուղղված Ֆիլիպինների հարավից երկիր ներխուժող զինված գրոհայինների դեմ։ Վերջիններս գրավել են Մալայզիայի Սաբահ նահանգի մի մասը։ Նշենք, որ Ֆիլիպինները և Մալայզիան ունեն տարածքային վեճ։ Նախկինում Սաբահը պատկանելիս է եղել Ֆիլիպիններին։ Այս տարածքում տեղի ունեցած բախումների հետևանքով կան զոհեր։
Շուրջ 200 զինյալ ֆիլիպինցիներ ներխուժել են Սաբահի տարածք 3 շաբաթ առաջ:

Դիտվել է՝ 1540

Մեկնաբանություններ