Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Պայթյուն՝ Քաբուլում

Պայթյուն՝ Քաբուլում
09.03.2013 | 12:45

Այսօր առավոտյան Քաբուլում՝ Աֆղանստանի պաշտպանության նախարարության շենքի մոտ, պայթյուն է որոտացել։ Նշենք, որ այս օրերին Աֆղանստանում է գտնվում ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը։ Նախնական տվյալներով՝ պայթյունի ժամանակ Հեյգելը նախարարության մոտակայքում չի գտնվել։ Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։ Զոհերի մասին տվյալները ճշտվում են։

Դիտվել է՝ 1354

Մեկնաբանություններ