Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ինչո՞ւ Օսկանյանը

Ինչո՞ւ Օսկանյանը
12.03.2013 | 01:22

ԲՀԿ-ի որոշումը` Երևանի ավագանու ընտրություններին «Օսկանյանով գնալու» առնչությամբ, որքան սպասված, նույնքան վիճարկելի է, անկախ նրանից, «ընտրվելու» և «հաղթելու» դեպքում Օսկանյանը ցանկանալո՞ւ է աշխատել «մեր» (կամ` «ձեր»), իմա` քաղաքապետ, թե՞ ոչ:
Հարցն այլ է. Սերժ Սարգսյանի համաժամանակյա շախմատային «պարտիաների», արևմտյան-րաֆֆիական տեխնոլոգիաների կողքին ի՞նչ այլընտրանք է առաջարկում ԲՀԿ-ն, և արդյո՞ք մրցակցային է Օսկանյանն այս փուլում: Հասկանալի է.
ա) Օսկանյանը «դրվել» է ոչ թե կուսակցական առաջնահերթություններից ելնելով, այլ որ ԲՀԿ-ն «մարդ» չունի: ԲՀԿ-ն, որպես մարդ-կուսակցություն, մշտապես «կադրային» դեֆիցիտի մեջ է, Արսենյանն էլ էնտեղ չցանկացավ ԲՀԿ «գրվել»:
բ) Օսկանյանը հարմար էր այնքանով, որ ԲՀԿ-ի արմատական թևը բավականին դժգոհ էր Ծառուկյանից և նրա խնամու` ԲՀԿ-ի «վրա» արված փորձարկումներից, կուսակցությունը բարեփոխելու պլատֆորմ էր առաջարկվել, որպեսզի նախագահական ընտրություններին չմասնակցելու պատճառով իսպառ կորսված «խարիզման» չկազմալուծի կուսակցությունն իսպառ: «Ռեժիսորներն» այս անգամ առաջնայնությունը տվեցին արմատական թևին, ինչը ձեռնտու էր նաև «փորձարարին»: Չնայած չպետք է բացառել, որ մի գեղեցիկ օր կպարզվի` լիքը մարդիկ ԱԺ ԲՀԿ ֆրակցիայից, կուսակցությունից դուրս գալու դիմումներ են գրել:
գ) Օսկանյանը հարմար-կոմպրոմիսային ֆիգուր է թե՛ գեոքաղաքական, թե՛ ներքաղաքական առումով, մանավանդ «արևմտյան պակետ» համարվող Րաֆֆու կողքին: Մյուս կողմից էլ, թե՛ դաշնակցականների, թե՛ ՀԱԿ-ի, որ շատ մտածենք` նա՛և «Ժառանգության» տեսանկյունից ընդունելի-միասնական ֆիգուր էր: Առաջ անցնելով ասենք` չի կայանալու ընդդիմադիր միասնականությունը: Րաֆֆին չի միանալու ԲՀԿ-ին: «Տերերը» չեն թողնելու. հազիվ կարեցան ԲՀԿ-ն իզգոյացնելով պոկում ապահովել նրա համար. հավաքած ռեսուրսը քամուն չեն տա:
Այսքանը համարենք Օսկանյանի թեկնածության «հմայքները»: Հիմա` «անտիհմայքների» մասին. Օսկանյանն անչափ խոցելի է` մի շարք առումներով:
ա) Անցնում է փողերի «լվացման» միջով. ամեն րոպե կարող է ակտիվացվել սույն գործը, ընդ որում, նոր անունների ներառմամբ. մեր տեղեկություններով` այդ «գործին» բավականին հետաքրքիր «այլ» անուններ էլ են առնչվում: Իհարկե, կարելի է տեխնոլոգիա բանեցնել, այդ ակտիվացումը համարել քաղաքական հալածանք, շահել «դիվիդիներ», այնուհանդերձ, այդ ամենը կաշխատեր, եթե ասպարեզում չլիներ Րաֆֆի Հովհաննիսյանը:
բ) Պրոբլեմներ կան Օսկանյանի որդիների մասով ևս. վրաերթ, վեճ-կռիվ` սրճարաններից մեկի մոտ: Նույնիսկ տիկին Նանին Դիլիջանի մանկապարտեզներից մեկի հետ կապված «հարցեր» ուներ. սրանք ևս կարող են ակտիվացվել:
գ) Օսկանյանի «կողքին» կա երկրորդ նախագահի անտեսանելի ուրվագիծը. հասարակությունը դեռ պատրաստ չէ այդ «ուրվագծմանը»:
դ) Քաղաքապետի ընտրությունները որքան քաղաքական, նույնքան կենցաղային-կազմակերպչական են, և պարոն Օսկանյանին ապագա քաղաքապետ տեսնելու համար առնվազն շատ մեծ երևակայություն է պետք, որովհետև մայրաքաղաքը նախ և առաջ տնտեսություն է, ենթակառուցվածք, և երևանցին առաջին հերթին ցանկանում է իր հոգսերի լուծումը տեսնել թեկնածուի մեջ (օրինակ, մեր թաղը «կանալիզացիա» չունի, որոշել ենք ընտրել նրան, ով կոյուղի «գցելու» ռեալ քայլեր կանի. թող դա լինի Օսկանյանը` ընտրո՛ղ ենք):
ե) Եվ վերջապես, Օսկանյանն ընտիր «խարիզմա» էր` ընդդիմադիր էլեկտորատը երկատելու համար:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3342

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ