Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Բուդապեշտում բողոքում են սահմանադրական փոփոխությունների դեմ

Բուդապեշտում բողոքում են սահմանադրական փոփոխությունների դեմ
12.03.2013 | 11:49

Բուդապեշտում մարդիկ բողոքի ակցիա են կազմակերպել՝ բողոքելով Սահմանադրությունում կատարված փոփոխություններից։ Եվրամիությունը կարծում է, որ դրանք հակասում են ժողովրդավարական սկզբունքներին։
Երեկ խորհրդարանի կողմից հաստատված ուղղումները մասնավորապես չեղյալ են համարում երկրի Սահմանադրական դատարանի մի քանի որոշումներ և սահմանափակում են ընդունված օրենքները վիճարկելու իրավունքը։ Քննադատները կարծում են, որ այս քայլը վարչապետ Վիկտոր Օրբանի ևս մեկ նախաձեռնությունն է՝ իշխանությունը սեփական ձեռքերում կենտրոնացնելու համար։
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հայտարարության մեջ ասված է, որ սահմանադրական փոփոխություններն անհանգստության առիթ են տալիս։

Դիտվել է՝ 1383

Մեկնաբանություններ