ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Կանադան կարող է զորք ուղարկել Մալի

Կանադան կարող է զորք ուղարկել Մալի
15.03.2013 | 12:19

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է, որ քննարկվում է Մալի զինվորներ ուղարկելու հարցը։ Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարից այստեղ են գտնվում ֆրանսիական զորքերը։ Ֆրանսիացի իր գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում Հարփերը նշել է, որ Կանադան չէր ցանկանա մասնակցել ռազմական գործողություններին, սակայն կարող է օգնել մարդասիրական աջակցություն ապահովելու հարցում։
Ֆրանսիայի հետ Մալիի իսլամիստների դեմ պայքարում են նաև Աֆրիկյան միության զինվորները։

Դիտվել է՝ 1233

Մեկնաբանություններ