Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Արմավիայի» փրկությունը կառավարության ձեռքերում է

«Արմավիայի» փրկությունը կառավարության ձեռքերում է
13.04.2013 | 18:19

«Արմավիա» ավիաընկերությունը ապրիլի 1-ից դադարեցրեց թռիչքները և սկսեց սնանկացման գործընթաց:

Պատճառները մի քանիսն էին`սխալ մենեջմենթ, «Արմենիա» միջազգային օդանավակայանների բարձր գներ ու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ: Այս մասին հայտարարել է նաև «Արմավիայի» գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը` օրերս, Հանրային խորհրդում հրավիրված քննարկման ժամանակ:

Ի՞նչ է պետք անել, ինչպիսի? միջոցներ է հնարավոր ձեռնակել փրկելու ազգային ավիաուղիների «կյանքը»: Եվ առհասարակ, ի՞նչ է անում պետությունը և որքանո?վ է մտահոգ ավիաընկերության ճակատագրով:

Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կազմակերպած «Արմավիայի» սնանկության վերաբերյալ լսումների ժամանակ, որին ներկա են գտնել ավիաընկերության պատասխանատու ներկայացուցիչներ և ոլորտի խնդիրներով շահագրգիռ անձիք, քննարկվել է մի շարք կարևոր հարցեր:

Ներկաները միաձայն արձանագրել են, որ Հայաստանը պետք է ունենա ազգային ավիափոխադրող`պետության 51 տոկոսի մասնակցությամբ: Այլ կերպ լինել չի կարող: «Եթե պետությունը իր մասնակցությամբ նշված տոկոսը ապահովի, այդ դեպքում ավիացիան կկարողանա հասնել դրված նպատակներին, այդ թվում նաև պատշաճ մակարդակի մենեջմենթ ապահովելու գործում»,-նշել է «Արմավիայի» գլխավոր տնօրենը` ընդգծելով, որ լիովին համամիտ է, որ «Արմավիայի» սնանկության գլխավոր պատճառը վատ մենեջմենթն է եղել: Այնուամենայնիվ, Բելլույանը նշել է, որ «Արմավիան»` որպես բրենդ, դեռ գոյություն ունի, այն կայացել է նաև պետական աջակցությամբ և հնարավոր է փրկել այն, եթե պետությունը փորձի միջամտել այս հարցին և ճիշտ աշխատանքներ տանի խնդրի լուծման գործում: «Այս դեպքում այն կաշխատի ավելի արդյունավետ»,-ասել է նա:

ՔԱԳՎ ղեկավար Արտյոմ Մովսիսյանը ներկայացրել է իրավիաճկը ավիացիոն ոլորտում՝ նշելով, որ կա երեք ճանապարհ՝ ամբողջական պետական կառավարում, շուկայի ազատականացում և այդ երկու դիրքորոշումների համատեղում:

Ավիացիայի զարգացման համար, ըստ Վ.Մանուկյանի, անհրաժեշտ է, որ Հայաստանում 2-3 ընկերություն լինի, որոնք մրցակցում են իրար հետ, բացառել մենաշնորհն այդ ոլորտում ու ապահովել թափանցիկություն: Անդրադառնալով սնանկության երեք պատճառներին, նա առանձնացրել է կառավարության անբավարար մասնակցությունը, ինչը ընկերությանը կանգնեցրեց նման փաստի առաջ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջերն էլ հավելել է, որ այժմ իրականացվում է «բաց երկնքի» ժամանակավոր քաղաքականություն, որն ուղղված է շուկայի ազատականացմանը և շատ ընկերություններ շահագրգռված են չվերթներ իրակացանել դեպի Հայաստան, ինչը կբերի նաև գների նվազման: Ըստ նրա, նոր ընկերության ստեղծման համար կպահանջվի վեց ամսից մինչև մեկ տարի:

Ի դեպ, «Զվարթնոցի» ղեկավարությունը կողմ է որ շուկան ազատականացված լինի, սակայն, կանոնակարգումը պետք է լինի կառավարության կողմից:

Այսպիսով, հանձնաժողովը քննարկամն արդյունքում եկել է մեկ ընդհանուր հայտարարի`Հայաստանում ազգային ավիափոխադրող ունենալն անհրաժեշտություն է:

Հ.Գ. Այս տարի նշվելու է հայկական ավիացիայի 80-ամյակը:Իսկ թե ինչպես է նշվելու, երբ փակվել է ազգային ավիաընկերությունը, պարզ չէ:

Ապրիլի 18-ին ՀԽ-ը խնդրի կապակցությամբ ամփոփիչ եզրակացություն կպատրաստի և կներկայացնի կառավարությանը:

Կարճ ասած`«Արմավիայի» փրկությունը կառավարության ձեռքերում է:

Դիտվել է՝ 2030

Մեկնաբանություններ