Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Անուշը» նոր մեկնաբանությամբ

«Անուշը» նոր մեկնաբանությամբ
18.04.2013 | 15:35

Հայաստանի և Ֆրանսիայի մշակույթի նախարարությունները, «Դելտա քալչր» ասոցիացիան, «Նանտերի Ամանդիե» թատրոնը, Օ-դը-Սենի գլխավոր խորհուրդը համատեղ հանդես են գալիս «Անուշ» օպերայի նոր բեմադրությամբ:

Շուտով Երևանում կկայանա նախագծի առաջնախաղը, Փարիզում «Անուշը» հանդիսատեսի դատին կհանձնվի մայիսի 22-26-ին, «Նանտերի Ամանդյե» թատրոնում:
Հովհ. Թումանյանի և Ա. Տիգրանյանի ստեղծագործությանը հայ-ֆրանսիական նախագծում տրվել են ժամանակի շունչ և նոր լուծումներ:
Անուշի դերում հանդես է գալիս Սոֆյա Սայադյանը, Սարոյին մարմնավորում է Լիպարիտ Ավետիսյանը, լիբրետոյի հարմարեցումը և բեմադրությունը Սերժ Ավետիկյանինն է, գործիքավորումն ու երաժշտության վերամշակումը` Անահիտ Սիմոնյանինը:
«Անուշ» հայ-ֆրանսիական օպերային մասնակցում է նաև «Հովեր» կամերային երգչախումբը:
«Անուշն» առաջին անգամ բեմադրվել է 1912-ին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2479

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ