Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Խոսքը գործի վերածելու ժամանակը

Խոսքը գործի վերածելու ժամանակը
12.05.2013 | 15:38

Ընտրություններից հետո, թերևս, ամենահրատապ հարցը մնում է այն, թե ինչ են անելու արդյունքներից դժգոհ մնացած ընդդիմադիր ուժերը:

Երևանի ավագանուց դուրս մնացած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հանցագործությունների մասին տասնյակ հաղորդումներ է պատրաստում՝ ընտրատեղամասերում վերահաշվարկի դիմումների քննության ընթացքում հայտնաբերված բազմաթիվ փաստերի առթիվ: Հաղորդումները կներկայացվեն դատախազությանը՝ քրեական գործ հարուցելու և օրինախախտներին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնելուց բացի ՀԱԿ-ը պատրաստվում է Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով դիմել դատարան: Վերահաշվարկի դիմումներ է ներկայացրել նաև «Բարև Երևան» դաշինքը:

ԿԸՀ-ն արդեն հասցրել է մերժել «Բարև Երևան» դաշինքի դիմումը, որով պահանջվում էր անվավեր ճանաչել Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունները: ԿԸՀ-ն իր որոշումը հիմնավորել է դիմումի վրա «Բարև Երևան»-ին անդամակցող բոլոր կուսակցությունների կնքիների բացակայությամբ:

«Բարգավաճ Հայաստանը» դեռևս չի ներկայացրել բողոքներ և զբաղված է քննարկումներով: Ընտրողն, անշուշտ, հիշում է, որ այս կուսակցությունը դեռ ընտրություններից առաջ էր հայտարարել, որ, եթե դրանք կեղծվեն, ապա հրաժարվելու է մանդատներից: Հավանաբար ԲՀԿ-ում դեռ չեն կարողանում որոշել՝ կեղծվե՞լ են ընտրությունները, թե՞ ոչ: ԲՀԿ-ում երևի մոռացել են նաև կուսակցության ավանդական կարգախոսը՝ «Մեր խոսքը գործ է»:

Հիմա կեղծիքների դեմ և օրինախախտներին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով կարող են համատեղ պայքարել ՀԱԿ-ը և «Բարև Երևան» դաշինքը» ներկայացնող «Ժառանգությունը»: Պատահական չէ, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ընդդիմությունից ագրեսիվ և հաստատակամ գործողություններ ակնկալելու իր հայտարարությունն արել էր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպումներից հետո: Հավանաբար ԱՄՆ դեսպանը հենց նրանց էլ ընկալում է որպես ընդդիմություն:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2488

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ