Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քաղաքական այրերի ամուսնալուծությունները

Քաղաքական այրերի ամուսնալուծությունները
08.06.2013 | 12:13

Քաղաքականության պատմության մեջ աղմկահարույց բաժանումների թիվն ավելացավ ևս մեկով: Օրերս աշխարհի բոլոր լրատվականների թիվ մեկ թեման Վլադիրմիր Պուտինի և նրա կնոջ ամուսնալուծությունն էր: Այս առնչությամբ РБК daily-ին ներկայացրել է մինչ այժմ աշխարում մեծ աղմուկ հանած բաժանումների տասնյակը: Նկատելով, որ այս ամուսնալուծությունը Ռուսաստանի ժամանակակից պատմության մեջ առաջինն է, կայքը առանձնացնում է Պետրոս Առաջինի և Եվդոկիա Լոպուխինայի բաժանությունը, որը տեղի է ունեցել 1698-ին: Այս ամուսնությունից ծնվել են երեք երեխաներ: Հաջորդը Նապոլեոն Բոնապարտն է, ով բաժանվել է Ժոզեֆինա Բոգարնեից 1809-ին: Այս ամուսնությունը երկար չտևեց, քանի որ Ժոզեֆինան ի վիճակի չեղավ Նապոլեոնին ժառանգ պարգևել: Սակայն Նապոլեոնը մահվանից առաջ շշնջացել է երեք բառ` բանակ, Ֆրանսիա և Ժոզեֆինա:
Երրորդ տեղում Մեծ Բրիտանյան է, որտեղ 1996-ին բաժանվեցին Արքայազն Չարլզը և Դիանա Ֆրենսիս Սպենսերը: Չնայած նրանց հարսանեկան արարողությունը հեքիաթային է եղել և համարվել է դարի հարսանիք, սակայն հարաբերությունները 1990-ականներից խիստ լարվել են, և, Ելիզավետա Երկրորդի նախաձեռնությամբ, նրանք բաժանվում են:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին էլ մոդել Սեսիլյա Մարտենից բաժանվեց 2007—ին: Ի դեպ, նա Սարկոզիի երկրորդ կինն էր, այժմ նախկին նախագահի կինը Կարլա Բրունին է:
Աղմկահարույց ամուսնալուծությունների շարքը շարունակում է Ռոման Աբրամովիչը, ով Իրինա Մալանդինայից բաժանվել է 2007-ին՝ ունենալով երկու տղա և երեք աղջիկ: Ամուսնալուծությունից հետո Իրինային մեծ կարողություն է բաժին հասել, և հիմա նա իր հինգ երեխաների հետ ապրում է Մեծ Բրիտանիայի իր շքեղ առանձնատանը:
Իտալիայի հայտնի քաղաքական այր, նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին չէր կարող այս տասնյակում չլինել: Նա Վերոնիկա Լարիոյից բաժանվել է 2009-ին: Դերասանուհի կինը Բեռլուսկոնիին մեղադրեց ամուսնական դավաճանության մեջ և պահանջեց հսկայական ունեցվածք:
Դերասան, Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը Մարիա Շրայվերից բաժանվեց 2011-ին: Ի դեպ, նրա կինը Ջոն Քենեդու բարեկամուհին է: Ամուսնալուծության պատճառներից մեկը, ըստ Շվարցենեգերի, մի շարք տարաձայնություններն էին, սակայն ավելի ուշ նա խոստովանեց, որ ունի ապօրինի զավակ:
Երբ Գվատեմալայի նախագահ Ալվարո Կոլոմն ամուսնալուծվեց Սանդրա Տորեսից, վերջինս անմիջապես ցանկություն հայտնեց նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել: Սակայն այս քայլն ավելի շատ պայմանավորված էր Գվատեմալայի սահմանադրությամբ, համաձայն որի, երկրի առաջին տիկինը չի կարող նախագահի թեկնածու լինել: Բայց նույնիսկ այս զոհողությունից հետո դատարանը նրան թույլ չտվեց դառնալ նախագահի թեկնածու:
Այս տարվա աղմկահարույց ամուսնալուծություններից մեկն էլ գրանցվեց Գերմանիայում. փոխնախագահ Քրիստիան Վուլֆը բաժանվեց Բետինա Վուլֆից:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1860

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ