Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գործարարներին նեղում են

Գործարարներին նեղում են
16.06.2013 | 00:20

Վերջերս քաղաքական բառապաշարում նոր ձևակերպում «ներդրվեց», որը կարող է «փրկել» յուրաքանչյուր չինովնիկի` իր ճոխ ունեցվածքի մասին բացատրություններ տալու գլխացավանքից: Սակայն իրականում ներդրումային քաղաքականությունը ճիշտ կազմակերպելու, կարգավորելու հարցում պետությունը բավականին խնդիրներ ունի: Օրերս մի քանի գյումրեցի գործարարներ մեզ հետ զրույցում փաստեցին, թե այս հարցում որքան է «կաղում» հայրաքաղաքը: Ներդրողներին խրախուսելու փոխարեն այստեղ անտրամաբանական խոչընդոտներ են ստեղծում, իրականում բիզնեսը կենտրոնացնելով մի քանի անձանց ձեռքում, այլ խոսքով, մենաշնորհի «մեթաստազները» Գյումրիում ևս խորը արմատներ են ձգել: Պարզվում է, ինչպես մեր զրուցակիցները պատմեցին, նախկինում հողատարածքներ ձեռք բերած ու որոշակի ներդրում անել ցանկացողները չեն կարող այստեղ շինարարություն իրականացնել, քանի որ քաղաքապետարանը հայտարարել է, թե ստուգվում են մրցույթների անցկացման և հողակտորների ձեռք բերման հիմքերը: Արդյունքում, ըստ մեր աղբյուրի, տույժեր ու տուգանքներ են կիրառվում գործարարների նկատմամբ: Այս ամենին զուգահեռ, հիշյալ գործարարներին տրված հողատարածքների նպատակային նշանակությունն է փոխվում:
Ի դեպ, որոշ տեղեկություններով, այս գործընթացում իր «ներդրումն» ունի նաև Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2045

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ