Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

«Ես կարողանում եմ տարբերել խոպանչու և գաղթականի դեմքը»

«Ես կարողանում եմ տարբերել խոպանչու և գաղթականի դեմքը»
17.06.2013 | 16:00

Մամուլի ազգային ակումբում արտագաղթին նվիրված քննարկման ժամանակ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները գտնվում են ոչ ադեկվատ վիճակում, չունեն իրենց առաջադրած հարցերի պատասխանները, այդ իսկ պատճառով էլ իրենք իրենց են քննադատում: Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա, ըստ Արամ Կարապետյանի, արտագաղթում են ոչ միայն կրթություն չունեցող մարդիկ, որոնք չեն կարողանում աշխատանք գտնել, այլ նաև՝ կրթական բարձր ցենզ ունեցողները, որոնք չեն կարողանում գտնել ինքնադրսևորման ոլորտներ:
«Մարդիկ չեն կարողանում իրենց անձնական կյանքը դասավորել, կարիերա անել»,- ասաց Արամ Կարապետյանը: Ըստ ՆԺԿ նախագահի՝ պետք է փոփոխություններ արվեն կառավարման համակարգում, բանակում:
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ նշեց, որ Հայաստանում տարիներ շարունակ, դեռ 1996-ից, իրականացվում է բնակչության թվի կրճատման քաղաքականություն: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ հատկապես գյուղական բնակչության թիվը շեշտակի անկում է ապրել:
«Ունենք մաշկահան եղած երկիր»,- հայտարարեց Լարիսա Ալավերդյանը:
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը ներկայացրեց նաև մի փոքր վիճակագրություն. նախկին ԽՍՀՄ երկրներից կրթական բարձր ցենզ ունեցողների ամենաշատ արտագաղթը եղել է Էստոնիայից, որին հաջորդում է Հայաստանը (արտագաղթողների 9%-ը բարձր որակավորում ունեցող մասնագետներ են), այնուհետև՝ մերձբալթյան մյուս երկրները: Լարիսա Ալավերդյանը նշեց նաև, որ արտագաղթում են կայացած մարդիկ, որոնք սոցիալական խնդիրներ չունեն:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ մտահոգություն հայտնեց, որ մարդիկ նույնիսկ գյուղապետի մակարդակով այսօր չեն կարողանում իշխանություն փոխել, որն էլ արտագաղթի հիմնական պատճառներից է:
«Իմ հայրը տասը տարի շարունակ եղել է խոպանչի, ես կարողանում եմ տարբերել խոպանչու և գաղթականի դեմքը: Այսօր սկսվել է գաղթ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 888

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ