Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Ֆեյսբուքը արգելափակել է «Ֆեմեն» սկանդալային շարժման հիմնական էջը

Ֆեյսբուքը արգելափակել է «Ֆեմեն» սկանդալային շարժման հիմնական էջը
24.06.2013 | 16:27

Ֆեյսբուքը արգելափակել է «Ֆեմեն» սկանդալային շարժման հիմնական էջը սոցցանցում: Այս մասին տեղեկացնում են հենց իրենք` շարժման ակտիվիստուհիները, նշելով, որ օրեր առաջ փակվել է նաև շարժման` ֆրանսերեն լեզվով հավելվածը:

«Ֆեմեն» սկանդալային շարժման ակտիվիստուհիները դժգոհում են Ֆեյսբուքի կանխակալ վերաբեմունքից ու հորդորում Ցուկերբերգին` վերականգնել շարժման էջը:

Դիտվել է՝ 1027

Մեկնաբանություններ