Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք երեխաների սեռական պաշտպանության մասին: Այն է` «Պաշտպանել երեխաներին վնասակար տեղեկատվությունից, ինչը խաթարում է նրանց առողջությունն ու զարգացումը»:
Այս հայտարարությունը տեղադրվել է այսօր, իրավական տեղեկատվության կայքում:
Օրենքը նախատեսում է վարչական տուգանքների ենթարկել նրանց, ովքեր անչափահասների շրջանում կզբաղվեն ոչ ավանդական սեռական հարաբերությունների մասին ինֆորմացիայի տարածմամբ, ովքեր անչափահասների մեջ կփորձեն գրավչություն և հետաքրքրություն զարգացնել ոչ ավանդական սեռական հարաբերությունների նկատմամբ`միաժամանակ աղավաղված պատկերացում ձևավորելով ավանդական սեռական հարաբերությունների մասին:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ