Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իջևանն էլ է «անապատանում»

Իջևանն էլ է «անապատանում»
16.07.2013 | 00:39

«Էնպիսի անճոռնի շենքեր են կառուցվում կանաչապատ տարածքների հաշվին, որոնք ոչ թե քաղաքին տեսք են տալիս, այլ աղավաղում Իջևանի երբեմնի կանաչ համայնապատկերը: Խորհրդային տարիներին քաղաքը պարզությամբ ու հետաքրքիր էր նախագծված` շուկան, դրա դիմացի կայանատեղին, փոստի շենքը, որի դիմաց ներքաղաքային տրանսպորտի կանգառն էր` շատ գեղեցիկ փայտե տաղավարով»,- մեզ հետ զրույցում մի խումբ իջևանցիներ իրենց քաղաքի վիճակից այսպես դժգոհեցին` հավելելով, որ այսօրվա շատ նորակառույցներ փչացնում են անգամ քաղաքի «սիմետրիկությունը»:
Իսկ նոր շենքերը հիմնականում սպասարկման ոլորտն են «հարստացնում»` բանկեր, սրճարաններ, առևտրի կետեր: Իջևանցիների հիմնական մտահոգությունն այն չէ, թե ինչ են կառուցում ու ովքեր են դրանց տերերը, այլ որ այդ ամենն իրականացվում է կանաչապատ տարածքների հաշվին: «Եթե մտածում են, թե դրանով տուրիզմը զարգացնում են, սխալվում են: Մարդիկ բանկերի ու սրճարանների համար չէ, որ Իջևան պիտի հասնեն, այլ բնության, նրա ստեղծած բարիքների»,- հավելեցին տեղաբնակները:
Ըստ նրանց, քաղաքին հյուրընկալ տեսք հաղորդելու, տուրիզմի համար գրավիչ դարձնելու համար ջանքերն ու գումարները պիտի ուղղել Իջևանի փողոցները կարգի բերելուն: Պարզվում է, քաղաքի միայն կենտրոնական հատվածն է վերանորոգված, այն էլ` միայն վերջերս: Սրա պատճառով, իջևանցիների վստահեցմամբ, գլխավոր մայրուղու երթևեկությունը բավականին ծանրաբեռնված է:
Հիշեցնենք, որ Իջևանի քաղաքապետը արդեն մեկ տարուց ավելի է ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանն է, իսկ «բարգավաճած» Իջևանի ծիլերը դեռ չկան ու չկան:
Իջևանցիների մյուս հիմնախնդիրներին կանդրադառնանք առաջիկայում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1143

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ