Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հաշվե՞նք Ալիևի «ճտերը»

Հաշվե՞նք Ալիևի «ճտերը»
19.07.2013 | 01:44

Բավականին հետաքրքիր իրավիճակ է հասունանում մեր հարևան երկրներում, որտեղ աշնանը պետք է նախագահներ ընտրեն:

Թե՛ Վրաստանի, թե՛ առավելապես Ադրբեջանի դեպքում իրավիճակը միանշանակ չի գնահատվում: Եթե նախկինում փորձ էր արվում Ռուսաստանից «ներմուծել» Մութալիբովին, որպես Ալիևին ուղղված մարտահրավեր, հիմա բավականին ոչ միարժեք ֆիգուր է մտցվել խաղի մեջ` «Օսկարի» դափնեկիր Ռուստամ Իբրահիմբեկով, ով բնակվում է և՛ Մոսկվայում, և՛ Նահանգներում, իսկ Կանադայում էլ առանձնատուն ունի: Ի դեպ, նա վերջերս հրաժարվել է իր ռուսական անձնագրից… Մի քիչ նման չէ՞ Իվանիշվիլու «դեգերմանը»: Մի քիչ` այո:
Հիմա հասկանանք` օսկարակիր, «Անապատի սպիտակ արևը» հայտնի ֆիլմի ռեժիսորն ո՞ւմ երեսն է «սպիտակեցնելու», ինչպե՞ս է անելու, որ «не везет мне в смерти, повезет в любви» լինի:
Ի դեպ, նա նաև բավականին ծեր է` յոթանասունչորս տարեկան: Փաստորեն, արդեն իսկ ունենք երեք փաստարկ, որպեսզի նրա բեմելը քաղաքականության մեջ համարենք անարդյունավետ ու ասենք` տուն գնա, սիրելի ռեժիսոր, սա քո խելքի բանը չէ:
Բայց` ոչ: Եվս երկու լուրջ փաստարկ պետք է գումարենք, նոր ասենք: Նախ` նրա շուրջ արդեն իսկ հասցրել է միավորվել ընդդիմությունը, և Իբրահիմբեկովը, համարյա Էլ Բարադեյի նման, ընդդիմության առաջադեմ թեկնածու է դարձել, որպես ոչ քաղաքական ֆիգուր: Եվ ապա, Ռուստամ Իբրահիմբեկովը, իր թեկնածությունն առաջադրած կուսակցությունով հանդերձ, «նոր պլատֆորմ» է առաջ քաշել Ղարաբաղի հարցում: «Իբրթեական»: Ժողովրդավարական` ձևով: Բովանդակությամբ…
Հիմա լրջորեն «քընընենք» Ալիևների մեծ ու պուճուրին (բա էն չքնաղ դիցուհին` Սաակաշվիլուց կմշտված, Բատկայի «անապատի արև»` «ամենասիրելի կին», անվերջ «մումիացված» Մեհրիբանը. մի հատ կառուցողական առաջարկ չանե՞մ «մեր» օսկարակրին` համատեղ ֆիլմ նկարենք Մեհրիբանի ու էս «նրբերանգների» մասին)։ Եվ ուրեմն, Իբրահիմբեկովը մինչև վերջերս համարվել է Ալիևների ընտանիքի մտերիմը: Հիմա արդեն` չէ: ՈՒ քանի որ նախկին «դաշնակ» ու «ԿԳԲ»-ական չի լինում, ուրեմն չի կարող լինել նաև Ալիևների նախկին մտերիմ:
Մի խոսքով, այս Իբրահիմբեկովը խիստ հարմար թիրախ է բոլորի համար:
ա) Ալիևների «օջախի»: Բարեկամ լինելն արդեն ասացինք: Ծեր լինելը` նույնպես: Քաղաքականությունից հեռու լինելն էլ: Ռուսական ու արևմտյան «թևերին» ծառայելը` ևս: Բայց Իբրահիմբեկովի հմայքն այն է, որ նա ասպարեզ է մտնում ղարաբաղյան հարցի «այընտրանքայնությամբ»: Ասել է` Ալիև-կրտսերը, անշուշտ, ռազմական հռետորաբանությունը կզարգացնի և դիվիդենդներ այս ընտրություններում կվաստակի բացառապես Ղարաբաղի հաշվին, որպեսզի ներքին լսարանը պահի իր «տակ»: Բայց քանի որ «արաբական գարունը» հեղափոխության տեսքով մոլեգնում է խանա-դիկտատորական իսլամական բոլոր երկրներում, պուճուրին կօգնի իր վաղեմի բարեկամ Իբրահիմբեկովը, ով ժողովրդավարական «պահեր» կհավելագրի Ալիևի ղարաբաղյան օրակարգին։
բ) Եվ այնուհանդերձ, որքան էլ Իբրահիմբեկովը հասկանալի ու ղեկավարելի է խաղի այս կտրվածքում, նույնքան անկանխատեսելի կարող է դառնալ Ալիև կրտսերի համար` ինչ-որ մի փուլում, եթե Ռուսաստանը կամ Արևմուտքը որոշեն «ծաղկավոր խալաթ» հագցնել հարբեցող Իլհամին, եթե վերջինս իրեն խելոք չպահի։
Կարծում ենք, վերը նշված երկու սցենարներն էլ հիսուն-հիսուն տարբերակով կյանքի իրավունք ունեն:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2491

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ