Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ո՞վ է փորձում ստվեր ձգել ակտիվիստների պայքարի վրա

Ո՞վ է փորձում ստվեր ձգել ակտիվիստների պայքարի վրա
27.07.2013 | 16:38

Այս գիշեր «Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի` նստացույց հայտարարած երիտասարդները մնացել էին քաղաքապատարանի մոտ, գիշերն անցկացրել դրսում: Ինչպես irates.am-ին պատմեցին վերջիններս` հարակից այգուց իրենց են մոտեցել տրանսվեստիտները և փորձել զրույցի բռնվել հետները: Նրանք հետաքրքրվել են, թե ի՞նչ նպատակով են ակտիվիստները գտնվում այդտեղ, ի՞նչ են մտադիր անել և այլն: Ակտիվիստները «քաղաքավարությունից դրդված» պատասխանել են նրանց հարցերին. «Շատ տարօրինակ էր նրանց պահվածքը, որովհետև անընդհատ մոտենում և հարցեր էին տալիս: Երբ վերջապես հարցրեցինք, թե ինչու եք անընդհատ մոտենում, ասացին` մեզ ասել են , մենք էլ անում ենք: Նրանց պատասխանն էլ էր տարօրինակ: Բացի դա նրանք մոտենում և զրուցում էին ոստիկանների հետ: Հետաքրքիրն այն էր, որ երբ նրանք մեզ էին մոտենում, ներսից ինչ-որ մեկը դուրս էր գալիս և լուսանկարում էր մեզ»,-պատմում էին ակտիվիստները: «Եթե այդքան շատ էին ուզում մեզ լուսանկարել, թող լուսանկարեին այն դրվագները, երբ անցնող պատահական ավտոմեքենաները կանգնում և իրենց օգնությունն էին առաջարկում, չկոտրվելու, չնահանջելու կոչ էին անում: Չենք կարող ասել ինչ նպատակ կար թաքնված դրա հետևում: Հետևությունը թող ընթերցողն անի, մենք ոչինչ չենք ասում»,-ասացին նրանք:

Իմ կարծիքով, հետևությունը մեկն է, և ամեն ինչ, առհասարակ, շատ պարզ: Որոշ շահագրգիռ անձիք փորձում են ստվեր գցել երիտասարդների պայքարի վրա, սևացնել և վարկաբեկել նրանց` ցանկացած գնով: ՈՒստի դիմել են տրանսվեստիտների օգնությանը: Ընդամենը մի անվայել պահվածք, մի չկշռադատված քայլ և միանգամից «ջուրն է գնում» այս օրերին ձեռք բերված հաղթանակը:

Հարկ է նշել, որ ակտիվիստների հետ մեր զրույցի ժամանակ ուշի-ուշով մեզ էին դիտում ոստիկանները և միմյանց հետ ինչ-որ բան քննարկում: Ի դեպ, նրանց տրամադրությունը շատ բարձր էր:Երևում էր`«գլխի էին ընկել» ինչ թեմա է արծարծվում. Ժպիտներն էլ հազիվ էին զսպում…

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2365

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ