Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քաղաքապետարանի ներկայացուցիչները բայց շա՜տ ջրասերն են

Քաղաքապետարանի ներկայացուցիչները բայց շա՜տ ջրասերն են
29.07.2013 | 21:19

Այսօր ցերեկային ժամին, քաղաքապետարանի մոտ ջրերն այնպիսի պար էին բռնել, որ կանգնել ուղղակի անհնար էր: Ջրերը ցայտում էին օդի մեջ, ապա թափվում ցած և գլգլալով լցվում այնտեղ հավաքված մարդկանց կոշիկների մեջ: Վերջիններս, ի տարբերություն ինձ, չէին նեղվում, երևում էր` սովորել են այդ վիճակին: Իմ փնթփնթոցի վրա էլ ոչ ոք ուշադրություն չէր դարձնում: Նրանցից մեկը էլ թե`«ի՞նչ վատ ա, հովանում ենք…»:

Պարզապես հերթական անգամ զարմանում եմ մեր ժողովրդի համբերության վրա. Բայց ի՜նչ հարմարվող ենք մենք, միևնույն ժամանակ համառ և նպատակասլաց (թեև մշտապես որոշ ուժերի կողմից փորձ է արվել կոտրելու այդ համառությունն ու պայքարող ոգին):

Ինչևէ, տեղեկացանք, որ ակցիայի մասնակիցները մտադրություն չունեն նստացույցը դադարեցնել կամ տեղափոխել մեկ ուրիշ վայր (թեև, երեկ երեկոյան, նրանցից մի քանիսն արդեն տարբեր առաջարկություններով էին հանդես գալիս): Ակցիայի կազմակերպիչներից մեկը` Վահագն Մինասյանը մեզ տեղեկացրեց, որ բոլոր մասնակիցներն էլ նոր գաղափարներով կիսվելու, արտահայտվելու, առաջարկներ անելու իրավունք ունեն և ոչ ոք պարտավորված չէ նստելու քաղաքապետարանի դիմաց` առավոտից երեկո: Վահագնի խոսքով` որոշ մասնակիցների կարծիքով, ճիշտ կլինի հարցը լուծել իրավական ճանապարհով. «Գուցե այդպես ճիշտ է, բայց ես առայժմ դեմ եմ այդ առաջարկին», -նշեց նա:

Մինչ մենք զրուցում էինք, խոտերի մեջ`ջրի շիթերի տակ, լող էին տալիս ցուցապաստառներ, որոնց վրա պատկերված էին բողոքի ալիք բարձրացրած հայտնի դեմքերը:

Քաղաքապետարանի ներկայացուցիչները բայց շա՜տ ջրասերն են:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2328

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ