Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3 մլն 011.9 հազար մարդ: Այդ թվում` քաղաքային բնակչության թիվը կազմել է 1 մլն 904.4 հազար, իսկ գյուղականը` 1 մլն 107.5 հազար մարդ:
Ինչպես տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, այս տարվա հունվարի 1-ի համեմատ հուլիսի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը նվազել է շուրջ 15 հազար մարդով, որը ձևավորվել է միգրացիայի բացասական մնացորդի ցուցանիշի՝ բնական աճին գերազանցող հավելաճով: